ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
«Շնորհավորում ենք մեր չեմպիոնուհուն, նա մեկնելու է Տոկիո». 11-ամյա սիրիացի Հենդ Զազան նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։ Այս մասին տեղեկացրել է Սիրիայի Օլիմպիական կոմիտեն:
Նա մասնակցելու է սեղանի թենիսի հուլիսի 30-ին կայանալիք մրցումներին։ Զազան սեղանի թենիսի վարկանշային աղյուսակում 155-րդ համարն է և ամենաերիտասարդ մասնակիցը:
Մինչ այս Օլիմպիական խաղերի պատմության ամենաերիտասարդ մեդալակիրը հույն մարմնամարզիկ Դիմիտրոս Լունդրասն է: Նա 1986 թվականին բրոնզ նվաճելիս 10 տարեկան էր։