ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության երկրում գնացվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ալի Փիլլինը։ Գրում է Ermenihaber-ը։
Փիլլիի հաղորդմամբ՝ կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայից եկած 65-ամյա մի զբոսաշրջիկի մոտ։
Կորոնավիրուսի հաստատումից հետո 65-ամյա գերմանացի զբոսաշրջիկն անմիջապես առնվել է վերահսկողության տակ։ Վերահսկողություն են փորձում իրականացնել նաև բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր շփում են ունեցել գերմանացի զբոսաշրջիկի հետ։
Մարտի 9-ին կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել նաև Կիպրոսի Հանրապետությունում։
Կիպրոսի թե´ հունական հատվածում և թե´ թուրքական հատվածում վարակի հետագա տարածում կանխելու նպատակով միջոցառումներ են ձեռնարկվել։