Գյումրիում ծեծված 13-ամյա Նազելին անհանգիստ է և բարձր ձայներ է արձակում. Խուրշուդյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

.

Հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Պապանձված եմ...

Այցելեցի Գյումրիում դաժանաբար ծեծված 13 ամյա Նազելիին...

Երեխան առաջին օրերի համեմատ փոքր ինչ լավ է, սակայն վիճակը դեռևս գնահատվում է ծանր...

Երեկոյան ժամերին անհանգիստ է և բարձր ձայներ է արձակում...

Բառեր չեմ գտնում որպեսզի նկարագրեմ հոգեվիճակս և հուզմունքս...

Իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անելու եմ՝ նրան օգնելու համար...(((»