ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Սիրելի հայրենակիցներ,
Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունը այս օրերին` Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի:
- Կաշխատեն 34 սպասարկման կենտրոններ ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված
- Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ
- Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները սպասարկումը իրականացնում են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, գրասենյակներում մշտական առկա են ախտահանիչ միջոցներ
- Աշխատակիցները գրասենյակ մուտքի ժամանակ և օրվա ընթացքում ջերմաչափվում են
- Ucom ցանցի մոնիտորինգի կենտրոնը, սերվերային սենյակները, տեխնիկական սպասարկման բաժինը, մյուս ստրատեգիական բաժինները նախապատրաստված են և աշխատում են 24/7 գրաֆիկով։
Հիշեցնում ենք որ բոլոր առցանց հարթակները շարունակում են գործել՝
- ծառայությունների և սարքավորումների ձեռբերում՝ https://shop.ucom.am/
- ծառայությունների վճարում՝ https://www.ucom.am/pay
Տեխնիկական սպասարկման բաժնում յուրաքանչյուր խնդիր լուծվելու է ըստ արտակարգ դրության ժամանակ սահմանված առաջնահերթության։
Հիշեցնում ենք որ Առողջապահության նախարարության 8003 թեժ գիծը գործում է անվճար անգամ զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում։
Կարևորելով մեր բաժանորդների հարմարավետությունը տանը մնալու այս օրերին, հայտնում ենք, որ uTV հեռուստատեսային ծառայության տեսավարձույթ բաժնում ավելացվել է ֆիլմերի «Անվճար» բաժինը, որտեղ տեղադրված են բազմաժանր ֆիլմեր բոլոր տարիքի բաժանորդների համար, որոնք դիտելիս գումար չի գանձվի։
Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք։
Հետևեք Առողջապահության նախարարության հորդորներին և առողջ եղեք։
Ստորև ներկայացնում ենք այն գրասենյակների հասցեները և աշխատանքային ժամերը, որոնք շարունակելու են գործել․