ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ԱՄՆ-ում Չիկագոյում կորոնավիրուսի հետևանքով երեխա է մահացել։Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իլինոյիս նահանգի առողջապահության դեպարտամնետը։
«Դեռ երբեք ոչ մի երիտասարդի մոտ COVID-19 հետևանքով մահ չէր գրանցվել։ Հետաքնություն է անցկացվում մահվան հանգամանքները պարզելու համար»,- հայտնել է դեպարտամենտի ղեկավարը։
Կառավարության տվյալներով՝ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են տարեց մարդիկ, ովքեր ռիսկային գոտում են:
Ավելի վաղ հաղորդվել էր Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած երեխայի մասին։