ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել, որը ներկայացնում ենք ստորև:
Երեկոյան ստուգայցերը
Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի. նկարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ George Kantaria-ն ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են:
Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին:
Հպարտ եմ մեր կամավորներով…»,-գրել է Նարեկ Նանեսյանը: