Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ․ Լիբանանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

հասարակական

Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն  կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը:

Ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ  2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը եւս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը: