ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը թվիթերյան միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
«Ապրիլի 24…Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր…ցավի և վշտի օր՝ 1915-1924 թվականներին զոհված միլիոնավոր մարդկանց համար: Ողբերգությունից անցել է 105 տարի: Ողբերգություն, որն աշխարհը որոշեց չնկատել։ Սակայն անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշատակե՛նք, որպեսզի թույլ չտանք այն կրկին»,- ասված է ուղերձում: