Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտից տարբեր տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

հասարակական

Ապրիլի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Նոր Հաճընի 34-ամյա բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ փոշու զանգվածով 2 փաթեթ, բյուրեղանման սպիտակ զանգվածով տարա, թղթե փաթեթով դեղնականաչավուն 4 զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը ամֆետամին և մարիխուանա թմրանյութեր են, որոնք գնել է համացանցով՝ բջջային հավելվածի օգնությամբ։

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Նորհաճընցի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն։