ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Համաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում ավելացրել են առնվազն 4100 ուսանողի։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ, առանց բացառության, օգնում են բոլոր ուսանողներին, բայց կա մի տարբերություն:
«Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար այդ աջակցությունը ավելի շոշափելի է, իսկ ցածր առաջադիմություն ունեցող ուսանողների համար պակաս շոշափելի է։ Սա մենք անում ենք ոչ թե ժլատությունից, այլ քաջալերումների ճիշտ համակարգ ունենալուց, որովհետև եթե հիմա ցածր առաջադիմություն ունեցող ուսանողն օգտվի նույն չափով, ինչ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը, էլ որտե՞ղ կլինի կառավարության մոտիվացիոն համակարգեր ունենալու քաղաքականությունը», - ասաց վարչապետը։