ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինի, չի լինի 1991-1994 թվականներ, մեր վճռականությունը կբավարարի։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մնացականյանն ընդգծել է, որ այս հարցում գործում է համազգային կոնսենսուս,ինչն ամրապնդում է հայկական կողմի դիրքերը։
Ըստ Մնացականյանի՝ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում պրակտիկ հարց է․
«Երկու տարի անց մենք դեռևս չենք կարողացել այս հարցին հանգուցալուծում տալ, բայց շարունակելու ենք»։