ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն կառույցներում համագործացությունը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի աշխատակազմը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լուկաշենկոն ՌԴ նախագահին տեղեկացրել է տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքը և Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակի մասին:
Մայիսի 3-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը զխորը գաղափարական և զգացմունքային նշանակություն ունի Բելառուսի համար, ուստի այն չի կարող չեղարկվել, չնայած որ համաճարակային իրավիճակ է: Նախագահը այլ պետությունների ղեկավարներին հրավիրել է Մինսկ մասնակցելու շքերթին: