ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 638 դեպք: Ապաքինվել է 8 մարդ, ընդհանուր, ապաքինվածների թիվը հասել է 317-ի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 4896 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 444-ը: