ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ, իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանը մայիսի 20-22-ը ներառյալ գործուղվեն Արցախի Հանրապետություն։
Վերջիններս գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնեն Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արցախ կգործուղվի նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. վերջինս նույնպես հաշվետվություն կներկայացնի։