ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանության պետի հանձնարարությաբ ծառայողական քննություն է անցկացվում։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության ֆեյսբուքյան էջը։
«Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը Կապանի բաժանմունքում սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել էր նաև բռնության: