ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Շաքե Մեժլումյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Շաքե Մեժլումյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
--0-- ՍՊ