ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն անցկացրել է արգելագոտիների հաղթահարման պարապմունք:
Զինծառայողները հմուտ գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները: --0—ՄՀ