ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
ՀԿԱԾ-ն տեղեկանցում է, որ կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառի նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ:
«Աջակցություն են համարվելու այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թ․ մարտի 16-ից հետո անհատույց կերպով՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
--0-- ՍՊ