ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News
Գլխավոր դատախազի միջնորդությունը ներկայացնելուց հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին խոսք տրվեց: ԱԺ ամբիոնից ելույթն սկսելուց առաջ նա հայտարարեց, որ դիմում է ժողովրդին:
Ըստ Ծառուկյանի՝ ամեն ինչ սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, երբ ասել է՝ «համաճարակը ձախողված է»:
«Բերիք, սաղին վարակեցիք, էսօր ասում եք՝ մասկա դրեք… Սիրտս տրաքում ա, ուզում եմ՝ ասեմ, որ հետո ասում են՝ համաճարակի մեղավորը ժողովուրդն ա... Ձեր հեղափոխության վերջն եկել ա, տրաքած վիճակ ա»,-ասել է Ծառուկյանն ու հավելել, որ ամբողջ ազգը հիվանդ է:
Գագիկ Ծառուկյանն առաջարկել է գյուղեր մտնել, տեսնել՝ ինչ վիճակ է. «Երեք ամիս հետո սով ա լինելու, ասում եմ՝ ուշքի՛ եկեք»,-ասել է Ծառուկյան ու հավելել, որ ինչ էլ «սարքեն գլխին, չոռը մարդուն չի կպնի»:
«Ես ազգի թշնամին չեմ, ձեր կողքին եմ էղել, ներդրում էլ եմ բերել…»,-ասել է Ծառուկյանը ու հայտարարել, որ դեռ հանրահավաք չեն արել, արտակարգ դրությունը կվերացնեն, նոր հանրահավաք կանեն:
ԲՀԿ ղեկավարը նաև հայտարարել է, որ իր հետևից նաև որդուն են կանչել. «Տղու վրա բան չկա, մի՛ սարքեք»:
Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարել է, որ այս քայլով իրեն հերոսացնում են:
«28 հոգու վրա գործ է հարուցված, որ նայի, եթե սենց, գործ ենք հարուցելու»,ասել է Ծառուկյանը ու հավելել. «Ոնց որոշեք, Ձեր ցավը տանեմ, ամեն ինչի համար, ձեր խղճի համար մարդը պատասխան ա տալու... Ժամանակավոր բան ա՝ մի ամիս, երկու ամիս... Ես հիմա գնում եմ ԱԱԾ, ինչ-որ թազա գործեր կան... Ես մինչև վերջ գնալու եմ»:
--00—ԼՄ