ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը բացատրել է, թե ինչում երկրում չկա կորոնավիրուսով վարակման դեպք:
«Մենք 100 տոկոսով սահմանափակում ենք չարորակ վարակի ներթափանցումը մեր տարածք և պահպանում ենք կայուն հակահամաճարակային իրավիճակը»,- գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Կիմ Չեն Ընին:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Հյուսիսային Կորեայից Չինաստանի կողմ փախուստի էր դիմել մի տղամարդ: Սահմանը հատելիս նրան կրակել էին, հիվանդանոցում նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:
--00—ԼՄ