ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրապարակայնորեն վարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իրեն նվիրած ավտոմեքենան ՝ որպես երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման վառ ապացույց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է
Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պետական լրատվամիջոցները:
Փհենյանն ու Մոսկվան ավելի սերտ կապեր են հաստատել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին Ռուսաստանում հանդիպել է Պուտինի հետ և խոստացել խորացնել ռազմական հարաբերությունները:
--00—ԼՀ