ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներում առաջին անգամ կադրեր են հրապարակվել, որտեղ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը բժշկական դիմակով Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» հյուսիսկորեական գործակալությունը:
Գործակալությունը Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսության սյուժեից կադր Է զետեղել մայիսի 12-ին ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի ութերորդ նիստի մասին, որտեղ Կիմ Չեն Ընին ցուցադրել Է սպիտակ-երկնագույն բժշկական դիմակով:
«Նախագահ Կիմ Չեն Ընը դիմակը հանել Է նիստի ընթացքում իր ճառի ժամանակ եւ այն դրել սեղանին: Սա առաջին անգամն Է, երբ Կիմ Չեն Ընին ցուցադրել են դիմակով»,-ՌԻԱ Նովոստին հատված Է մեջբերում գործակալության հրապարակումից:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեաետակյի պան ԶԼՄ-ներում առաջին անգամ տեղեկատվություն Է հայտնվել համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:
Ճշտվում Է, որ հաստատել Է «ստելս-օմիկրոն» շտամը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը նախազգուշացրել Է կորոնավիրուսի վտանգավոր շտամների առաջացման հավանականության մասին:
--00--ՀԶ