ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News
Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100 %-ով: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Երևանի համայնքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, ոովքեր այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։
Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի), որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ:
--00—ԼՄ