ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News
Ria.ru-ն հայտնում է, որ հուլիսի 10-ի երեկոյան՝ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխող որոշումից հետո, 1934 թվականից ի վեր առաջին անգամ քրիստոնեական տաճարից հնչել է մահմեդականներին նամազի հրավիրող կոչ:
Մահմեդական հոգևորականը Սուրբ Սոֆիայի տաճարից հավատացյալներին աղոթքի հրավիրելու կոչ է արել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը հուլիսի 11-ին չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին՝ 1934 թվականի որոշումը, որից հետո Էրդողանը հրամանագիր է ստորագրել՝ տաճարը մզկիթի վերածելու։
--00—ԼՄ