ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հուլիսի 19-ին բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում եղել է դատապարտված։
--0--ԿԿ