ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջից:
ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի շնորհիվ Սերբիան առանց մաքսատուրքերի առևտրի մասին համաձայնագիր կունենա 2 նոր գործընկերների՝ Հայաստանի եւ Ղրղզստանի հետ:
Կընդլայնվի նաև առանց մաքսատուրքերի արտադրանքի ցանկը, որում ներառված են այծի և ոչխարի կաթից պատրաստված պանիրները, կովի կաթից հավելյալ 400 տոննա պանիր: Սերբիայի փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը ցանկին ավելացրել է նաև 90 հազար լիտր կոնյակ և 2000 տոննա ծխախոտ:
--00—ԼՄ