ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը և Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանը կողմ է կողմ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը, սակայն այդ բանակցությունները պետք է լինեն ոչ թե իմիտացիոն, այլ «առարկայական»:
--00--ԱԹ