ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը չեն կալանավորվի, քանի որ դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին 24News-ին հայտեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Վահե Նիկոյանին և Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։
--0--ԿԿ