ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը սկսում են պայքարն առցանց Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերաիան արդեն իսկ անցկացրել է վիճակահանությունը, և թիմերը գիտեն իրենց առաջին մրցակիցներին: Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցը Ռումինիան է: Օգոստոսի 21-ին կայանալու են խմբային մրցաշարի 1-3-րդ, օգոստոսի22-ին` 4-6 –րդ, իսկ օգոստոսի 23-ին` 7-9-րդ տուրերի պարտիաները:
Ահա Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ: Հայաստանի հավաքականն Օլիմպիադային կմասնակցի օգոստոսի 22-30-ը, իսկ ամբողջ մրցաշարի մեկնարկը տրվել է դեռևս հուլիսին։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ