ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Ըստ Worldometers-ի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 23,416,481 միլիոնը, ապաքինվել է 15,952,106 մարդ, մահացել է 809,438 մարդ: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,593,285 է, որից ծայրահեղ ծանր վիճակում է 61,652 է:
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է վարակման 5,844,432 դեպք։ Մահացել է 180,228 մարդ։
Վարակակիրների թվով աշխարհի երկրների ցանկում հնգյակում են նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան:
--00—ԼՄ