ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ֆրանսիական առողջապահական, հումանիտար մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախարարը բարձր գնահատելով վերջիններիս հումանիտար առաքելությունը՝ նշել է, որ նրանք իրենց այցով կրկին հաստատել են, որ մարդասիրությունը ազգություն և սահմաններ չի ճանաչում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես պատերազմական, այնպես էլ COVID 19-ի ակտիվացման ներկայիս իրավիճակում անհրաժեշտ օժանդակության հնարավորությունները։
--00—ՄՀ