ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը ժամանում է Երևան։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ հղում անելով դեսպանի թվիթերյան էջում արված հրապարակմանը:
Թվիթերյան իր էջում դեսպանը, մասնավորապես, գրել է.
«Հաջորդ կանգառը` Երևան (Մինսկով)։ Անհամբեր սպասում եմ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատուն հիմնելուն, հյուպատոսական, քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը Հայաստանի ԱԳՆ-ի, իսկ Տիգրան Բալայանի հետ՝ Հաագայում հոլանդական ԱԳՆ-ում հզորացնելուն»։
--00--ԱԹ