ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
«Մենք հիմա ճգնաժամային կառավարման մեջ ենք։ Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, այնպես էլ մենք, փորձում ենք պայքարել համավարակի տնտեսական հետևանքների դեմ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Ամենավերջին գնահատականներով, որի համաձայն էլ մենք փոփոխություն կատարեցինք պետական բյուջեում, այս տարին կավարտենք 2 տոկոս տնտեսական անկմամբ, չնայած չի բացառվում որ շատ ավելի վատ պատկեր ունենանք, այսինքն տնտեսական անկումը հասնի մինչը 4-5 տոկոսի։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով, և առավելապես երկրում առողջապահական վիճակով»,- նշել է Թունյանը:
Բանախոսն անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին նշել է, որ ընդդիմության մի հատված այսօր որդեգրել է փաստերը միտումնավոր կեղծելու քաղաքականությունը, և այս ճանապարհը մեզ որպես պետություն լավ տեղ չի տանելու և մենք առաջիկայում խնդիր ենք ունենալու:
Քննարկվել են նաև տնտեսական և քաղաքական կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ