ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«Իրավունքը» գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագանու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Աղբյուրի համաձայն` քաղաքապետն իրոք առողջական խնդիրներ ունի, բայց հրաժարականի դիմումը կապված է այն բանի հետ, որ նա այլևս չի դիմանում ո չ յուրայինների, ոչ էլ գործնականում ողջ հասարակության ամենօրյա ռեժիմով քննադատությանը, կամ, խիստ մեղմ ասած, քննադատությանը»:
--00—ԼՄ