ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունն ավարտվեց: Փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընտրությունը ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձանժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ըստ այդմ՝ 132-ի պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 88 պատգամավոր:
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ներկայացված Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, քվեաթերթիկներից 2-ն անվավեր էին:
ՀՀ նախագահի կողմից ներկայացված Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1, անվավեր է եղել 1 քվեաթերթիկ:
Կառավարության կողմից ներկայացված Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3, անավավեր քվեաթերթիկ չկա:
Հիշեցնենք, որ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել էր 3 առանձին քվեաթերթիկ, որոնցում առանձին-առանձին նշված են եղել 3 թեկնածուների անունները, ըստ այդմ՝ պատգամավորները քվեարկել են կողմ կամ դեմ։
Ընդդիմադիր 2 խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», հայտարարել էին գործընթացը բոյկոտելու մասին: Ըստ նրանց՝ խնդիրը ոչ թե թեկնածուների, այլ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների ոչ իրավական լինելն է:
--00—ԼՄ