ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում։
«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ` բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,- գրել է Արթուր Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։
--00—ԼՄ