ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին ասված է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում:
«Լեհաստանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական բախումների մասին հաղորդագրություններով: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և վերսկսել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ բանակցությունները»,- նշված է հրապարակման մեջ:
--00--ԱՀ