ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր լիակատար աջակցությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին։ Այս մասին նա գրել է թվիթթերի իր միկրոբլոգում։
«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր Հայաստանին և իմ խոր մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք խաղաղ բնակիչների և զինվորների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառ դարձան:
Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսության ուղին՝ հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար»:
--0--ԿԿ