ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել, որոնց ժամանակ դատապարտել է ուժի կիրառումը և կոչ արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ: Դատապարտել եմ ուժի կիրառումը և կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը»,- գրել է նա:
--00--ԱԹ