ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արցախի նախագահ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ՝ օր առաջ լքեր Բաքուն, քանի դեռ չի արժանացել իր ժողովրդի դատ ու դատաստանին»։
Նշենք, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած 3 բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։
--00—ԼՄ