ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Իրադարձությունների այս փուլը պետք է մանրամասն վերլուծել՝ հասկանալու, թե ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Արդյոք Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործելո՞ւ է վերախմբավորման, նոր սպառազինության, մատակարարումների, արտերկրից նոր ծայրահեղական խմբեր ներգրավելու համար։
Երկրորդ, ի՞նչ հնարավորություններ կան բանակցությունները վերսկսելու և ի՞նչ կետից է այն շարունակվելու»։
Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝
- Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
- Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
- Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
- Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
--00—ԼՄ