ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով.
«Այսօր ընդունել եմ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ընդգծել եմ ՌԴ-ի կարևոր դերակատարությունը հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։
--00--ԱԹ