ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Տարածաշրջանը նմանվում է Սիրիային։ Այս պատերազմը ծանր հետևանքներ է ունենալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Ըստ պատգամավորի՝ համաշխարհային ահաբեկչությունը բույն է դրել Ադրբեջանում, ինչը կտրուկ իրավիճակ է փոխում։
«Տարածաշրջանը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Համաշխարհային ահաբեկչությունը բույն է դրել Ադրբեջանում։ Ահաբեկիչների առկայությունը կտրուկ իրավիճակ է փոխում։ Կոնֆլիկտի բովանդակությունը, հետագա զարգացումները ու լուծումները պետք է բխեցվի այս իրավիճակից»,- ասել է նա։
Շիրակ Թորոսյանը կարծում է, որ այս պատերազմը դադարեցնելու միակ ելքը Թուրքիային կառուցողական դաշտ բերելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ