ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:
«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և զբաղվել դրանով: Թե ինչ ձևաչափով՝ կորոշենք»,-ասել է նա:
Նեբենզիան նշել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
--0--ԿԿ