Վերջին 1 օրում COVID-19-ից 26 մարդ է մահացել. այլ պատճառով մահերի թիվը 2 է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

վարակ մահ

Նոյեմբերի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք, որից 64179-ը՝ առողջացած, 1559-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում:



Այսպիսով, երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: Ունենք 921 առողջացած և 26 մահվան դեպք։



Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 405 է:

--00—ԼՄ