ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Հադրութցիները Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ապահովել, որ վերադառնան Հադրութ:
«Երեկ ճանապարհին 4 հոգի գերի է ընկնում, որտե՞ղ է անվտանգությունը: Արայի՛կ Հարությունյան, քո դուստրերը հիմա Ստեփանակերտո՞ւմ են, պատրաստվո՞ւմ եք աղջիկներիդ մեծացնել Ստեփանակերտում, քանի ադրբեջանցին Շուշիում է», - ասել է ակցիայի մասնակից, ստեփանակերտցի Ադելա Աղաջանյանը, ապա հավելել, որ Ստեփանակերտում իր տունը կանգուն է, բայց չի վերադառնալու, քանի որ, անվտանգությունից զատ, չի կարող նաև ամեն օր մուղամի ձայն լսել:
«Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ադրբեջանական զորքը Շուշիում է, նույն պահին զանգում եմ դիրքերում գտնվող իմ հարազատներին, ասում են՝ մենք Շուշիում ենք, ինչպե՞ս հավատամ նրան: Եկել են մեր կռվողները և ասում են՝ Շուշին հանձնել են, Շուշի առ այսօր ադրբեջանական զորք չի մտել», - ասել է նա:
--00—ԼՄ