ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարությունը ողջունելի է համարում: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանն ասաց, որ այդ հայտարարության շնորհիվ նոր զոհեր չունեցանք:
«Իշխանության ներսի թափթփուկները զանգում էին դիրքեր ու ասում՝ զենքերը գցեք, փախեք, բայց Փաշինյանը դավաճան չէ: Իսկ այսօր հրապարակում հավաքված ուժերի նպատակն իշխանության գալն է: Նրանք ռազմաճակատում խուճապ էին տարածում, թե Նիկոլը ծախել է հողերը»,- հավելում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ