ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ ԲՀԿ-ի օրակարգում: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Բացի հանարահավաքային գործիքակազմից` մենք օգտագործում ենք նաև խորհրդարանական գործիքակազմը, սակայն քվորումի բացակայությամն պայմաններում այդ հարցը չենք կարողանում բերել Ազգային ժողով: Այսօր կրկին մենք և ԼՀԿ-ն դիմելու ենք ԱԺ-ին` հրաժարականի օրակարգով նիստ գումարելու համար», - ասել է Իսայանը:
Միքայել Մելքումյանը նշել է, որ պատերազմը հնարավոր է եղել ինչ-որ պահի կագնեցնել, և հանձնվող տարածքների կեսից ավելին հայկական կողմը հանձնել է առանց պատերազմի: Ըստ նրա՝ ժամանակին բավարար ջանքեր չեն գործադրվել՝ դիվանագիտական կամ մեկ այլ ճանապարհով կանխելու կատարվածը:
--00—ԼՄ