ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է.
«Այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում:
Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»:
--00--ԱԹ