ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Մարտակերտի շրջանի 29 հանրակրթական դպրոցներում վերսկսված են ուսումնական գործընթացները՝ 1800 աշակերտներով և 440 ուսուցիչներով: Այս մասին տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը։
«Աշխատում են նաև Վանքի, Հաթերքի, Առաջաձորի և քաղաք Մարտակերտում գտնվող Ավետարանչական մանկապարտեզները՝ 95 երեխաներով:
Համոզված եմ, որ դեկտեմբերի 7-ին՝ երկուշաբթի օրը, կունենանք ավելի շատ աշակերտներ»,- նշել է Լալայանը:
--00--ԱԹ